Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Տագնապ հնչեցնելու օրեր են

Տագնապ հնչեցնելու օրեր են
13.07.2025 | 11:14

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ժողովրդի շուրջ սեղմվում է օղակը:

Սիրելի՛ Հայեր համայն աշխարհի,

Հայաստանի՝ որպես պետության և պետականության, գոյությունը կախված է ոչ թե մազից, այլ մեկ մարդու կամայականությունից:

Մենք բոլորս վկան ենք վերջին 7 տարիներին նրա քաղաքական խամաճիկության, որը հանգեցրեց Արցախի կորստին և Հայաստանի պետականության կործանման վտանգների փաստին և իրողությանը, իսկ մենք անհասկանալիորեն դեռ համբերում ենք և հրաշքի ենք սպասում:

Հրեշավոր հրաշքը վաղուց գործի է դրված․մենք դրա ականատեսն ենք և մոլորվածի անգետ«մոլուցքով» չենք փորձում անգամ մեզ մոլորեցնողից հեռանալ և տեսնել նրա իրական դեմքն ու թշնամու ծրագրերին դաշնակից լինելը։

Մարդկության բոլոր պատերազմները եղել ու մնում են Հողի համար, ու չգիտես՝ ինչո՞ւ, հենց միայն մենք ենք հող կորցնում, կամ պարզապես նվիրում մեր թշնամուն:

Այսօր տագնապի զանգերը հնչեցնելու ժամն է:

Վարչապետի այս դավադիր պաշտոնակատարը իշխանության գալու առաջին օրից հատում է պետականության պահպանման «կարմիր գծերը» և տարեցտարի ավելի է խորացնում այդ հատումները:

Այս օրերին նա անբարո կերպով հարձակվեց Հայ Առաքելական եկեղեցու, նրա առաջնորդի և հոգևոր դասի վրա՝ նսեմացնելով հազարյոթհարյուրամյա պատմություն և հոգևոր ու մշակութային վաստակ ունեցող Հայ եկեղեցուն:

Նիկոլը բացահայտորեն կատարում է մեր թշնամիերի հայաստանակործան և հայաջինջ ծրագիրը:

Իսկ ժողովուրդը հայեցողական հանդարտությամբ սպասում է «խաղաղության պայմանագրին», որը խոստանում է վարչապետը, իսկ թշնամին հիշեցնում է մեզ իր հաղթանակն ու ռազմական առավելությունը:

Մեզ միտումնավոր և ծրագրված շարունակում են մղել դեպի քաղաքական և հոգեբանական մոլորության․շատերն այսօր գրում են ու խոսում, որ մեզ ամեն գնով խաղաղություն է անհրաժեշտ:

Ո՛չ, ամեն գնով խաղաղություն չի լինում:

Սիրելի՛ հայեր, միավորվենք ու միաբանվենք, ու ազգիս թշնամիները ծունկի կգան պարտված, ինչպես որ ծունկի բերեցինք 30 տարի առաջ:

Մենք պատմական, քաղաքական, տնտեսական և վերջապես՝ բարոյական իրավունք չունենք անտարբեր ու սառնասիրտ լինելու մեր Հայրենիք-պետության ճակատագրի հանդեպ:

Պետության ճակատագիրը մեզնից յուրաքանչյուրի ճակատագիրն է․մի՞թե մենք այդքան անտարբեր ենք ու անպատասխանատու մեր Հայրենիք-պետության, մեր զավակների և գալիք սերունդների ներկա և գալիք ճակատագրի հանդեպ:

Մենք չենք կարող մնալ պառակտված, մեզ այս յոթ տարիներին բաժանեցին սևերի և սպիտակների, նախկինների, պիցցայակերների և ժեխի:

Մինչդեռ նրանք՝ այդ «սևերն ու սպիտակները», նախկին «թալանչիներն» ու նոր հողատուները, որ անցել են թալանի գործին, խաղում են նույն սցենարով, նույն ներկայացման մեջ:

Եվ հենց այս բոլոր քաղաքական ուժերը չպետք է տեղ ունենան նոր ստեղծվելիք քաղաքական և բարոյական դաշտում:

Կարծում եմ, պետք է մերժել «հին» ու «նոր» քաղաքական գործիչների միավորումը գալիք ժողովրդական ազատագրական շարժման մեջ:

2018 թվին խաբվեց մեր ժողովուրդը՝ հավատալով սին

ԽԵՂԱ ՓոՂության «առաջնորդի» խոստումներին, որոնք 7 տարի նա կրկնել է, բայց իրականցրել է խոստմանը ճիշտ հակառակը:

Այսօր մեր ժողովրդին պատերազմով է սպառնում ոչ այնքան մեր թշնամին, որքան մեր երկրի ՈՐՋապետը․ սա ևս համատեղ պայմանավորվածության հաստատումն է:

Եթե Նիկոլն իրապես մտահոգ է մեր երկրի ու ժողովրդի անվտանգությամբ և խուսափում է պատերազմից, ուրեմն այս 7 տարիների ընթացքում նա պիտի զիներ մեր բանակը նորագույն զենքերով հենց նախկինների կուտակած միլիոններով:

Արե՞ց։

Ո՛չ։

Կալանավորե՞ց նրանց իրենց հանցանքների համար։

Ո՛չ։

Ընդհակառակը, հնարավորություն տվեց նրանց վերեդառնալու քաղաքական դաշտ՝ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, և կարգեց նրանց որպես «ընդդիմադիր»։

Ո՛չ, նրանք ընդդիմադիր չեն, նրանք հավատարիմ գործընկերներ են․ հետևաբար, նրանք և նրանց խամաճիկ «քաղաքագետները», հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները Համազգային պայքարի իրավունքից և օրենքից դուրս են:

Բառացիորեն մի քանի օր առաջ Նիկոլը, չարաշահելով իր վարչապետական լիազորությունները, ձերբակալեց, ապա կալանավորեց գործարար Սամվել Կարապետյանին առերևույթ այն բանի համար, որ նա բացահայտ պաշտպանել էր Վեհափառ Հայրապետին և Հայոց Առաքելական եկեղեցուն բարոյական ծանր հարվածներից:

Բառացիորեն մի քանի օր առաջ՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի այն հայտարարությունից հետո, թե իբր Հայ եկեղեցին տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ ապրելուն վտանգ է ներկայացնում, նիկոլ փաշինյանը քաղաքական և բարոյական արշավի ելավ Հայոց Եկեղեցու և նրա առաջնորդ, ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ:

Երևի ինքն էլ չէր պատկերացնում, որ, ի պաշտպանություն Կաթողիկոսի, ուշ գիշերին Վեհափառին օդանավակայանում դիմավորելու համար բազմահազարանոց բազմություն կհավաքվեր:

Վեհափառին կարծես հանգիստ թողեց և անմիջապես որոշեց մեկնել Անկարա՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպելու և «ինչ- որ հարցերի» շուրջ բանակցելու:

Ժողովուրդը չգիտի, թե դրանք ինչ հույժ կարևոր հարցեր են, քանի որ նիկոլը դեռ Ազգային ժողովի ամբիոնից «պաշտոնապես» հայտարարել էր․

«Ինչ որ պետք ա, էն էլ բանակցում եմ»․և ոչ միայն պատգամավորներից հակազդող արձագանք չեղավ, այլև ԱԱԾ-ն, Իրավական մարմինները, քաղաքագետները, մամուլը․ ասել է՝ Հայաստանի ժողովուրդը ականջի հետև գցեցին:

Իսկ նա շարուանակում է անել «ինչ որ պետք ա »․․․Անցյալ շաբաթ «պետական հեղաշրջման» իբր բացահայտման կասկածով ձերբակալվեցին Բագրատ և Միքայել Սրբազանները:

Եթե իսկապես նրանց գործողությունների մեջ պետական հեղաշրջման վտանգ կար, նրանց պետք է մեկուսացնեիք մայիսի 9-ին, երբ հրապարակում հավաքվել էին գրեթե կրիտիկական թվի հասնող ցուցարարներ:

Բագրատ սրբազանը, ամենայն հավանականությամբ, քրիստոնեական մարդասիրությունից դրդված ժողովրդին չուղղորդեց դեպի կառավարական շենք, որն ընդամենը մի քանի քայլ էր հեռու, իսկ համապատասխան մարմիններն էլ չփորձեցին անգամ մի թեթև նեղություն պատճառել նրան և ցուցարարներին, քանի որ համոզված էին, որ հեղաշրջման «հոտ չի գալիս»։

Ի դեպ, բոլոր ժամանակներում, եթե երկրի թագավորը, կայսրը, սուլթանը, հետագայում ՝ նախագագահն ու վարչապետը, եթե իր պետության և ժողովրդի դեմ դավաճանական և կործանարար քաղաքականություն է անում ՝ դաշնակցած թշնամու հետ կամ ապիկար է, նրան հեռացրել են պալատական հեղաշրջման կամ կառավարական և խորհրդարանական համատեղ հրաժարականի պահանջով:

Հեղաշրջումներն ու հեղափոխությունները նաև պետությունների գոյության գրավականն են:

Նիկոլ փաշինյանը մոռանում է, որ ինքն էլ եկավ իշխանության հեղաշրջման ճանապարհով, այնպես, որ նախորդ վարչապետը թույլ տվեց քաղաքական մեծ ԼՅԱՓՍՈՒՍ, որ Նիկոլ Փաշինյանին և իր քայլականներին չձերբակալեց:․

Նիկոլ փաշինյանը շարունակում է ինքնակամ բանակցել թշնամի պետության նախագահի հետ՝ կատարելով նրա քաղաքական բոլոր պահանջները:

Այս օրերին փաշինյանը դարձյալ կամայականորեն գնաց Աբուդաբի՝ Ալիևի հետ պաշտոնական հանդիպման․

թե ինչ են բանակցել, և ի՞նչ է նա Ալիևին խոստացել ու ինչ զիջումներ է անելու, հայտնի չէ ժողովրդին։

Սա կամայականություն է բառիս բուն իմաստով:

Իսկ քաղաքական դաշտը, կարծես, դեռ չի հասկանում, թե այս անգամ ինչ և ինչպե՞ս է «մեկնաբանելու» փաշինյանի հայաստանակործան հերթական գործողությունը:

Մեր քաղաքագետները վաղուց ոչ թե նախապես քաղաքական անցուդարձի նախնական հետազոտությունների վերլուծություններն են ներկայացնում, այլ կատարված իրադարձությունն են պարզապես մեկնաբանում, իսկ դա կարող է անել ցանկացած մարդ, քանի որ առկա է իրողությունը:

Ես չգիտեմ, մեր պետության կառավարման օրենքների մեջ ունե՞նք համապատասխան հոդված,որ երկրի նախագահը կամ վարչապետը միջպետական կարևոր բանակցությունների գնալիս, մանավանդ պատերազմական հաղթած թշնամի պետության ղեկավարի հետ ինքնակամ՝ առանց համաձայնեցնելու կառավարության անդամների և Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Վարչապետի այս դերակատարը, տարածաշրջանում այս պատերազմական անկանխատեսելի իրավիճակում միտումնավոր Հայաստանի պաշտպանունակությունը չի բարձրացնում աշխարհաքաղաքական իրավիճակին համարժեք:

Նիկոլ փաշինյանը բացահայտորեն կատարում է մեր թշնամի պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական պահանջները, առանց փոխադարձ զիջումների:

Քանիցս ասել եմ, որ Սյունիքի «միջանցքը» կլինի Հայաստանի Հանրապետության գոյության վերջակետը:

Մենք 35 տարի պատերազմների ու զրկանքների, ցուրտ ու մութի և սուգի մեջ ապրեցինք, որ հանդուրժե՞նք Փաշինյանի թեթև ձեռքով 44-օրյա պայմանավորված պատերազմն ու պայմանավորված պարտությո՞ւնը, հազարավոր մեր երիտասարդ զինվորների կորուստն ու հազարավոր երիտասարդ զինվորների հաշմանդամ դառնա՞լը և Արցախի հանձնումն ու արցախցիների բռնագա՞ղթը, և ՀՀ ինքնիշխան տարածքների կամավոր զիջո՞ւմը Ադրբեջանին:

Այսօրինակ քաղաքական դավադրություն որևէ պետության ներսում չի եղել, իսկ եթե թշնամուն հաջողվել է գտնել այսպիսի մի դավաճան ներսում, ժողովուրդն ու պետական անվտանգության ծառայություններն անմիջապես դադարեցնում են թշնամի պետության գործակալ առաջին դեմքի պաշտոնական գործունեությունը:

Սիրելի՛ հայեր Հայաստանում բնակվող և համայն աշխարհի, մենք այլևս հապաղելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ բարոյական ու պատմական իրավունք:

Մեր շուրջ սեղմվում է սպառնագին օղակը:

Ազատվենք այդ մահաբեր օղակից՝ ի մի բերելով մեր ուժերը , և թշնամին ինքը խաաղություն կմուրա, ինչպես դա եղավ 1994 թվին։

Մենք էլի նույն հայերն ենք՝ կռվող ու հաղթող, միայն թե պետք է միաբանվենք ու քաղաքական դաշտից դուրս մղենք մեր երկիրը ապակայունացնող իշխանությանը:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ- ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ